Դիզելային վառելիքի և յուղերի մեխանիկական հոսքաչափ Meclube - MGM-110

Կոդ - 092-5106-110

֏128000.00

Բարձր ճշգրտությամբ օժտված պրոֆեսիոնալ մեխանիկական հոսքաչափ  (հաշվիչ)՝ նախատեսված դիզելային վառելիքի և ցածր մածուցիկությամբ (2-2,000 cSt) յուղերի անհատական ու ներքին հաշվառման համար: Այս դիզելային հաշվիչը աշխատում է օվալաձև փոխանցումների/ատամնանիվների (ingranaggi ovali) հուսալի մեխանիզմով՝ ապահովելով բարձր ճշգրտություն և մինչև 110 լ/րոպե արտադրողականություն: Սարքը համալրված է 8-նիշանի չզրոյացվող ընդհանուր հաշվառման սանդղակով և 4-նիշանի զրոյացվող ընթացիկ ցուցիչով, որը հեշտությամբ կառավարվում է կողային բռնակի օգնությամբ: Այն շատ հեշտ է տեղադրվում և տեղում տրամաչափվում (կալիբրացիա): Հաշվիչը կարող է հաջողությամբ կիրառվել ինչպես էլեկտրական պոմպերի վրա, այնպես էլ ինքնահոս համակարգերում՝ ապահովելով հուսալիություն և պարզություն վառելիքային համակարգերում հեղուկի ծավալի կառավարման և վառելիքի հաշվառման

ժամանակ:


Թույլատրելի հեղուկներ՝ Դիզելային վառելիք, ցածր մածուցիկությամբ յուղեր (2-2,000 cSt)
Արտադրող՝ Meclube (Իտալիա)
Տեսակը՝ Մեխանիկական (օվալաձև փոխանցումներով)
Ընթերցման հոսք (արտադրողականություն)՝ 10 - 110 լ/րոպե
Չափման առավելագույն սխալ՝ ±1%
Առավելագույն աշխատանքային ճնշում՝ 20 բար
Մուտքի / ելքի միացում՝ 1 դյույմ F ներքին պարուրակ
Ցուցիչ սարքավորում՝ Մեխանիկական դիսպլեյ (4 նիշ ընթացիկ, 8 նիշ ընդհանուր)
Կալիբրացիայի հնարավորություն՝ Այո (հեշտ կարգավորվող)
Գործող ջերմաստիճանի տիրույթ՝ -10°C-ից +50°C


+374 55 855 255

Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com