Դիզելային վառելիքի ֆիլտր, սեպարատոր - Gespasa FG 100

Կոդ - 39023-CF00000

֏128000.00

Դիզելային վառելիքի ֆիլտր - սեպարատոր - Gespasa FG100

GESPASA FG-100-ը իսպանական արտադրության պրոֆեսիոնալ միկրոֆիլտր է, որն ապահովում է վառելանյութի բարձր աստիճանի զտում և ջրազրկում։ Շնորհիվ 5 միկրոնանոց հատուկ ջրամերժ թղթային էլեմենտի, այս սարքավորումը 93% արդյունավետությամբ անջատում և ցած է նստեցնում վառելիքի մեջ եղած ջրի կաթիլները՝ միաժամանակ կլանելով ամենախորը փոշին ու կեղտը։ Թափանցիկ կորպուսը Ձեզ թույլ է տալիս իրական ժամանակում տեսնել ֆիլտրի ներսի վիճակը և ժամանակին դատարկել կուտակված ջուրը ներքևի փականի միջոցով։ Ֆիլտրը կարող է տեղադրվել ինչպես պոմպերի ներծծման, այնպես էլ մղման գծերի վրա։ Այն կոմպլեկտավորված է հատուկ մեխանիկական բանալիով, ինչը քարթրիջի փոխարինումը դարձնում է վայրկենական։ Սա իդեալական և անփոխարինելի լուծում է ժամանակակից դիզելային շարժիչները, բենզինային համակարգերը և թանկարժեք տեխնիկան անորակ վառելիքից հուսալիորեն պաշտպանելու համար։

Արտադրող՝ GESPASA (Իսպանիա)

Մոդել՝ FG-100 Microfilter

Արտադրողականություն ՝ Մինչև 105 լիտր/րոպե

Զտման խորություն (Դիզել )՝ 5 միկրոն (µm)

Ջրի անջատման էֆեկտիվություն՝ 93 %

Ֆիլտրի տարողություն՝ 2 լիտր

Առավելագույն աշխատանքային ճնշում՝ 5 բար 

Կորպուսի պայթեցման ճնշում՝ 8 բար

Աշխատանքային ջերմաստիճան՝ -10 ºC-ից մինչև +50 ºC

Վերևի մասի նյութը՝ Բարձրորակ ալյումին

Կոլբայի (Տարայի) տեսակը՝ Թափանցիկ ամուր պլաստիկ

Միացումներ (Inlet/Outlet)՝ F 1" BSP (Պարուրակային կամ ֆլանցային)

Դրենաժային փական՝ կուտակված ջուրը դատարկելու համար

Փաթեթավորման չափսեր՝ 190 x 230 x 330 մմ

Քաշ (Հավաքածուով)՝ 2.72 կգ

+374 55 855 255

Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com