Դիզելային վառելիքի էլեկտրական պոմպ - Meclube 12V/24V 45 լ/րոպե
Կոդ - 091-5080-045
֏82000.00
Իտալական պրոֆեսիոնալ Meclube ապրանքանիշի այս մոդելը հուսալի և բարձրորակ ինքնաներծծող էլեկտրական պոմպ է՝ նախատեսված դիզելային վառելիքի արագ և անվտանգ տեղափոխման համար: Պոմպն աշխատում է 12 կամ 24Վ հաստատուն հոսանքի աղբյուրից (ավտոմեքենայի կամ տրակտորի մարտկոցից), ինչը թույլ է տալիս իրականացնել հատուկ տեխնիկայի լիցքավորումը հենց աշխատանքային հրապարակում կամ դաշտային պայմաններում: Այս դիզելային պոմպն ունի ներկառուցված bypass կլապան և չժանգոտվող պողպատից պատրաստված ցանցավոր ֆիլտր՝ վառելիքը կոպիտ խառնուրդներից պաշտպանելու համար: Պոմպի ամուր չուգունե կորպուսը, սինտերացված պողպատից պատրաստված ռոտորը և IP55 պաշտպանության դասը երաշխավորում են երկարատև ու անխափան շահագործում ծանր պայմաններում: Լրակազմի մեջ ներառված է 2 մետր երկարությամբ սնուցման կաբել՝ հատուկ սեղմակներով (կլեմմաներով) և ապահովիչով:
Արտադրող՝ MECLUBE (Իտալիա)
Մոդել՝ 12V 45 l/min L.2m
Թույլատրելի հեղուկներ՝ Դիզելային վառելիք
Արտադրողականություն՝ 45 լիտր/րոպե
Էլեկտրասնուցում՝ 12 Վոլտ
Շարժիչի հզորություն՝ 264 Վտ (Watt)
Հոսանքի ուժ՝ 18 Ամպեր
Անընդմեջ աշխատանքային ցիկլ՝ Մինչև 40 րոպե
Ներծծման բարձրություն՝ Մինչև 3 մետր
Մուտք / Ելք (Անցք)՝ F 1" - F 1" BSPG (Ներքին պարուրակ)
Կոպիտ մաքրման ֆիլտր՝ Ներկառուցված է (100 միկրոն, չժանգոտվող պողպատ)
Սնուցման լարի երկարություն՝ 2 մետր (կլեմմաներով և ապահովիչով)
Պաշտպանության դաս՝ IP55
Չափսեր (փաթեթավորում)՝ 250 х 195 х 210 մմ
+374 55 855 255
Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com


