Դիզելային վառելիքի էլեկտրական պոմպ - Meclube 12V/24V 60 լ/րոպե

Կոդ - 091-5080-060

֏152000.00

Իտալական պրոֆեսիոնալ Meclube ապրանքանիշի այս մոդելը հուսալի և բարձրորակ ինքնաներծծող էլեկտրական պոմպ է՝ նախատեսված դիզելային վառելիքի արագ և անվտանգ տեղափոխման համար: Պոմպն աշխատում է 12 կամ 24Վ հաստատուն հոսանքի աղբյուրից (ավտոմեքենայի կամ տրակտորի մարտկոցից), ինչը թույլ է տալիս իրականացնել հատուկ տեխնիկայի լիցքավորումը հենց աշխատանքային հրապարակում կամ դաշտային պայմաններում: Այս դիզելային պոմպն ունի ներկառուցված bypass կլապան և չժանգոտվող պողպատից պատրաստված ցանցավոր ֆիլտր՝ վառելիքը կոպիտ խառնուրդներից պաշտպանելու համար: Պոմպի ամուր չուգունե կորպուսը, սինտերացված պողպատից պատրաստված ռոտորը և IP55 պաշտպանության դասը երաշխավորում են երկարատև ու անխափան շահագործում ծանր պայմաններում: Լրակազմի մեջ ներառված է 4 մետր երկարությամբ սնուցման կաբել՝ հատուկ սեղմակներով (կլեմմաներով) և ապահովիչով:


Արտադրող՝ MECLUBE (Իտալիա)
Թույլատրելի հեղուկներ՝ Դիզելային վառելիք
Արտադրողականություն՝ 60 լիտր/րոպե
Էլեկտրասնուցում՝ 12 Վոլտ հաստատուն հոսանք (DC)
Շարժիչի հզորություն՝ 336 Վտ (Watt)
Հոսանքի ուժ՝ 19 Ամպեր
Անընդմեջ աշխատանքային ցիկլ՝ Մինչև 40 րոպե 
Ներծծման բարձրություն՝ Մինչև 3 մետր
Մուտք / Ելք՝ F 1" - F 1" BSPG (Ներքին պարուրակ)
Կոպիտ մաքրման ֆիլտր՝ Ներկառուցված է (100 միկրոն, չժանգոտվող պողպատ)
Սնուցման լարի երկարություն՝ 4 մետր (կլեմմաներով և ապահովիչով)
Պաշտպանության դաս՝ IP55
Չափսեր (փաթեթավորում)՝ 250 х 195 х 210 մմ


+374 55 855 255

Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com