Դիզելային շարժական լցակայան - MECLUBE Panther 12V, 60լ/րոպե
Կոդ - MGS00086012
֏520000.00
Ավտոնոմ շարժական լցակայան՝ հավաքված 1000 լիտրանոց եվրոկուբի հիման վրա։ Համակարգը սնուցվում է 12V հաստատուն հոսանքից (մեքենայի մարտկոցից) և համալրված է իտալական MECLUBE պրոֆեսիոնալ պոմպով՝ 60 լ/ր բարձր արտադրողականությամբ։ Վառելիքի խիստ վերահսկողության համար տեղադրվել է MECLUBE քառանիշ մեխանիկական հոսքաչափ (լիտրոմեր)՝ կրկնակի սանդղակով (ընթացիկ զրոյացվող և ընդհանուր կուտակային թվերով)։ Համակարգի մաքրությունն ու տեխնիկայի պաշտպանվածությունն ապահովում է թափանցիկ կոլբայով վառելիքի զտիչ-սեպարատորը, որը կլանում է վառելիքի միջի ջրային մնացորդների և խոնավության մինչև 98%-ը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բաքի վրա մոնտաժվել է գազերի ավտոմատ արտանետման և օդափոխության հատուկ համակարգ։ Կոմպլեկտը ներառում է ավտոմատ անջատվող լիցքավորման ատրճանակ, 5 մետր վառելիքա-յուղակայուն ռետինե խողովակ և սնուցման կաբելներ։ Պատրաստվում է անհատական պատվերով՝ ընդամենը 2 աշխատանքային օրվա ընթացքում։
+374 55 855 255
Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com


