Դիզելային վառելիք շարժական լցակայան MGS FULL 1000՝ for Ford Transit (220V, 60 լ/ր)

Կոդ - X21000M4C

֏296000.00

Համակարգը հավաքված է 1000 լիտրանոց ստանդարտ եվրոկուբի հիման վրա և սնուցվում է 220V էլեկտրական հոսանքից՝ ապահովելով 60 լ/ր կայուն արտադրողականություն։ Չնայած իր մատչելիությանը, լցակայանը համալրված է լիարժեք և պրոֆեսիոնալ լիցքավորման համակարգով, որն իր մեջ ներառում է բարձր ճշգրտության քառանիշ մեխանիկական հոսքաչափ (հաշվիչ), վառելիքի մաքրության զտիչ, 6 մետր երկարությամբ վառելիքա-յուղակայուն ռետինե խողովակ և ավտոմատ անջատվող լիցքավորման ատրճանակ և վառելիքի զտիչ։ Սա օպտիմալ և չափազանց էֆեկտիվ լուծում է սեփական փոքր ու միջին ավտոպարկի, հատուկ տեխնիկայի և դաշտային օբյեկտների արագ ու ավտոնոմ լիցքավորումը կազմակերպելու համար։ Պատրաստվում է նախապես պատվիրելուց հետո՝ ընդամենը 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Տեխնիկական բնութագիր և կոմպլեկտավորում՝

Տարողություն՝  1 հատ պլաստիկե Եվրոկուբ (ընդհանուր ծավալը՝ 1000 լիտր)

Էլեկտրական պոմպ՝ բարձր հուսալիության պոմպ՝ 220Վ լարմամբ

Արտադրողականություն՝ 60 լիտր/րոպե (արագ և կայուն մղում)

Մալուխ՝ 2 մետր երկարությամբ էլեկտրական կաբել

Վառելիքի հոսքաչափ (Հաշվիչ)՝  պրոֆեսիոնալ քառանիշ մեխանիկական (ճշգրտությունը՝ 99%)

Զտման համակարգ՝ Բարձր արդյունավետությամբ ջրակլանիչ ֆիլտր-սեպարատոր, որը կլանում է վառելիքում առկա ջրային մնացորդների և խոնավության մինչև 98%-ը

Լիցքավորման ատրճանակ՝ Ավտոմատ անջատման համակարգով

Բաշխիչ խողովակ՝ 6 մետր երկարությամբ բարձրորակ վառելիքա-յուղակայուն ռետինե խողովակ

Տեղադրման պայմաններ՝ Նախագծման և կոմպլեկտավորման բոլոր աշխատանքները ներառված են արժեքի մեջ (բացառությամբ բաքերը մեքենայի թափքին ֆիզիկապես ամրացնելը)


+374 55 855 255

Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com