Դիզելային վառելիքի տացիոնար լցակայան MGS-Panther-3000 (220V, 56-70 լ/ր)

Կոդ - MGS-ST-300056

֏527000.00

Բարձր արտադրողականությամբ և ընդլայնված ծավալով դիզելային վառելիքի ստացիոնար լցակայան՝ կազմված 3 իրար կապակցված եվրոկուբերից (ընդհանուր՝ 3000 լիտր տարողությամբ)։ Համակարգը կոմպլեկտավորված է իտալական PIUSI բրենդի պրոֆեսիոնալ պոմպով, ունի վառելիքի մաքրման բարձրակարգ մեխանիզմ և կրկնակի ցուցիչով հաշվառման համակարգ։ Նախատեսված է մեծ ծավալի դիզելային վառելիքի անվտանգ պահպանման, կենտրոնացված բաշխման և խիստ հսկողության համար։ Լցակայանը ամբողջությամբ կազմվում, միացվում և փորձարկվում է MGS Fluid Technology-ի մասնագետների կողմից՝ պատվիրելուց հետո 2 աշխատանքային օրվա ըթացքում։

Տարողություն (Բակերի համակարգ)՝ 3 հատ իրար միացված պլաստիկե Եվրոկուբ (ընդհանուր ծավալը՝ 3000 լիտր)՝ մետաղական կայուն պատյաններով

Էլեկտրական պոմպ՝ Իտալական լեգենդար PIUSI Panther 56 (220V)՝ ինքնաներծծող, թիակավոր պոմպ՝ ներկառուցված By-pass (շրջանցիկ) անվտանգության փականով

Արտադրողականություն՝ 56-70 լիտր/րոպե (ապահովում է վառելիքի կայուն և գերարագ փոխանցում)

Վառելիքի հոսքաչափ (Հաշվիչ)՝ Պրոֆեսիոնալ քառանիշ մեխանիկական հոքաչափ՝ կրկնակի հաշվառման սանդղակով․

Զտման համակարգ՝ Բարձր արդյունավետությամբ ջրակլանիչ ֆիլտր-սեպարատոր, որը լիովին հեռացնում է վառելիքի միջի մեխանիկական կեղտը և կլանում խոնավության ու ջրային մնացորդների մինչև 90%-ը

Լիցքավորման ատրճանակ՝ Ավտոմատ անջատման համակարգով

Բաշխիչ խողովակ՝ 6 մետր երկարությամբ

Կոմպլեկտավորում՝ Ներառում է բակերի իրար միացման հատուկ կոլեկտորային համակարգը, բոլոր անհրաժեշտ ֆիթինգները, անցումներն ու ամրակները՝ լիարժեք պատրաստ վիճակում


+374 55 855 255

Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com