Դիզելային վառելիքի սմարթ լցակայան PIUSI 3000 SUPREME, 12/24V

Կոդ - F00250K00

֏648000.00

PIUSI 3000 SUPREME-ը վառելիք լիցքավորման ոլորտի նորագույն էվոլյուցիան է։ Այն իտալական արտադրության խելացի էլեկտրական պոմպ է, որն աշխատում է 12Վ-ից և 24Վ լարմամբ։ Ամբողջությամբ կառավարվում է սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով՝ Bluetooth կապով։ Համակարգը նախատեսված է շարժական ցիստեռնների և տրանսպորտային տարաների համար՝ ապահովելով վառելիքի ծախսի 100% վերահսկողություն, հասանելիության սահմանափակում և յուրաքանչյուր լիցքավորման ճշգրիտ հաշվառում։ Պոմպն առաջարկում է կիրառման երկու ճկուն ռեժիմ՝ հավելվածի միջոցով կամ ներառված i-Button էլեկտրոնային բանալիներով։ Սա Ձեզ թույլ է տալիս հստակ իմանալ, թե ով, երբ և քանի լիտր վառելիք է բաց թողել։ IP55 բարձր պաշտպանության դասի շնորհիվ՝ այս պոմպը կատարյալ լուծում է գյուղատնտեսական, շինարարական և դաշտային ծանր պայմաններում աշխատող տեխնիկայի արդյունավետ լիցքավորման համար։

Արտադրող՝ PIUSI (Իտալիա)

Մոդել՝ PIUSI 3000 SUPREME

Արտադրողականություն՝ 50 լիտր/րոպե

Լարման միջակայք (DC)՝ 12V-ից մինչև 24V

Հզորություն՝ բարձր արդյունավետություն

Կառավարման տեսակը՝ Սմարթֆոնի հավելվածով

(Bluetooth) և i-Button էլեկտրոնային բանալիներով

Հաշվառման ճշգրտություն՝ +/- 0.5%

Առավելագույն ճնշում՝ 1.5 բար

Շարժիչի պաշտպանության դաս՝ IP55

(դիմացկուն է թրթռումների և փոշու նկատմամբ)

Աշխատանքային ցիկլ՝ Շարունակական

Միացումներ (Inlet/Outlet)՝ 3/4" Պարուրակային 

Թույլատրելի հեղուկներ՝ Դիզելային վառելիք, HVO, XTL

+374 55 855 255

Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com