Դիզելային վառելիքի էլեկտրոնային հոսքաչափ Piusi K24-A

Կոդ - F00408100

֏152000.00

Piusi K24-A-ն բարձրորակ և կոմպակտ էլեկտրոնային հոսքաչափ է (հաշվիչ)՝ նախատեսված դիզելային վառելիքի, բիոդիզելի և կերոսինի ոչ առևտրային հաշվառման համար: Ի տարբերություն պլաստիկ մոդելների, այս դիզելի հաշվիչը ունի ամուր ալյումինե պատյան, ինչը զգալիորեն բարձրացնում է դրա մաշվածության դիմադրությունը և պաշտպանում է արտաքին ագրեսիվ միջավայրի ազդեցությունից: Տուրբինային հոսքաչափը շատ հարմար է շահագործման մեջ, իսկ դրա կառուցվածքը թույլ է տալիս էկրանը պտտել օպերատորին հարմար դիրքով և տեղադրել սարքը անմիջապես լիցքավորման ատրճանակի (պիստոլետի) վրա: Հեղուկաբյուրեղային LCD էկրան-ը ցույց է տալիս ինչպես ընթացիկ լիցքավորման ծավալը, այնպես էլ վառելիքի հոսքի արագությունը (լիտր/րոպե): Սարքն ունի տրամաչափման (կալիբրացիայի) հնարավորություն՝ ապահովելով առավելագույն ճշգրտություն վառելիքի հաշվառման և վերահսկման ժամանակ:

Թույլատրելի հեղուկներ՝ Դիզելային վառելիք, բիոդիզել, բենզին, կերոսին
Արտադրող՝ Piusi (Իտալիա)
Տեսակը՝ Էլեկտրոնային (տուրբինային սկզբունքով)
Մուտքի միացում՝ Rp 1" ներքին պարուրակ
Ելքի միացում՝ G 1" արտաքին պարուրակ
Ընթերցման հոսք (արտադրողականություն)՝ 7 - 120 լ/րոպե
Առավելագույն աշխատանքային ճնշում՝ 20 բար
Չափման առավելագույն սխալ՝ ±1%
Ընթացիկ լիցքավորման սանդղակ (զրոյացվող)՝ 5 նիշ (մինչև 99 999 լ)
Ընդհանուր հաշվառման սանդղակ (զրոյացվող)՝ 6 նիշ (մինչև 999 999 լ)
Գործող ջերմաստիճանի տիրույթ՝ -10 °C-ից +50 °C (ցածր ջերմաստիճանում էկրանի ինդիկացիան կարող է դանդաղել)
Սնուցում՝ 2 մարտկոց AAA 1.5V (ծառայում է մինչև 2 տարի)
Մարմնի նյութ՝ Ալյումին
Քաշ՝ 0.5 կգ

+374 55 855 255

Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com