Շարժական լցակայան Եվրոկուբ MGS Panther 1000Լ - MECLUBE 12V - Օդափոխության համակարգով (50 լ/ր)
Կոդ - MGS-1000-MEC12
֏324000.00
MGS Fluid Technology-ի հերթական հաջողված անհատական նախագիծը՝ ավտոնոմ շարժական լցակայան՝ հավաքված 1000 լիտրանոց եվրոկուբի հիման վրա։ Համակարգը նախատեսված է դաշտային և բարդ շահագործման պայմաններում տեխնիկայի արագ լիցքավորման համար և աշխատում է 12V հաստատուն հոսանքով՝ անմիջապես մեքենայի մարտկոցից։ Լցակայանը համալրված է իտալական MECLUBE պրոֆեսիոնալ վառելիքային պոմպով (50 լ/ր) և ավտոմատ անջատման ատրճանակով։ Վառելիքի բարձր որակի պահպանման համար տեղադրվել է թափանցիկ կոլբայով վառելիքի զտիչ, ինչը թույլ է տալիս անզեն աչքով վերահսկել ֆիլտրացիայի ընթացքը։ Համակարգի գլխավոր առանձնահատկությունը բաքում առաջացած գազերի ավտոմատ արտանետման և օդափոխության փականն է, որն ապահովում է լիակատար անվտանգություն շահագործման ժամանակ։ Կոմպլեկտը ներառում է 5 մետր երկարությամբ բարձրորակ վառելիքա-յուղակայուն ռետինե խողովակ և ամուր էլեկտրական կաբելներ՝ կլեմմաներով։
Արտադրող՝ MECLUBE (Իտալիա)
Մոդել՝ MGS Panther 1000Լ - MECLUBE 12V
Տարողություն՝ 1000 լիտր
Արտադրողականություն՝ 45 լիտր/րոպե
Լարում՝ 12V DC (Հաստատուն հոսանք)
Հզորություն՝ 264 W
Հոսքաչափ (լիտրոմեր)՝ Liren 3M
Աշխատանքային ցիկլ՝ 40 րոպե
Դատարկ քաշը՝ 42
Ատրճանակ՝ PA60 Ավտոմատ
Զտիչ՝ Fuel Filtration MGS - 100 մկ
+374 55 855 255
Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com


