Շարժական լցակայան - MECLUBE 12V 2000Լ, 80 լ/ր
Կոդ - MGS2000-MEC80V
֏974000.00
Գերհզոր ավտոնոմ շարժական լցակայան՝ հավաքված 2 հատ կապակցված եվրոկուբերի հիման վրա (ընդհանուր՝ 2000 լիտր տարողությամբ)։ Համակարգի հիմքում ընկած է շուկայում եզակի հզորություն ունեցող իտալական MECLUBE 12V էլեկտրական պոմպը, որն ապահովում է 12 վոլտ լարման համար ռեկորդային՝ 80 լ/ր գերարագ արտադրողականություն։ Վառելիքի խիստ հաշվառման համար տեղադրվել է իսպանական հանրահայտ SAMOA մեխանիկական հոսքաչափը (լիտրոմեր)։
Կայանն օժտված է պրոֆեսիոնալ երկաստիճան զտման համակարգով (Double Filtration), որն իր մեջ ներառում է ջրակլանիչ հատուկ սեպարատոր և մանր մասնիկների առանձին նուրբ զտիչ՝ վառելիքը ջրից, կեղտից ու ժանգից 100%-ով մաքրելու համար։ Անվտանգության համար բակերը համալրված են գազերի ավտոմատ արտանետման համակարգով։ Հավաքածուն ներառում է ավտոմատ անջատվող պրոֆեսիոնալ ատրճանակ և ամրացված վառելիքային խողովակներ։ Ապրանքի ամբողջական արժեքի մեջ ներառված են կոմպլեկտավորման, հավաքման և էլեկտրականության միացման բոլոր պրոֆեսիոնալ աշխատանքները (արժեքի մեջ ներառված չէ միայն բաքերը մեքենայի թափքին ֆիզիկապես ամրացնելը)։ Պատրաստվում է անհատական պատվերով՝ ընդամենը 2 աշխատանքային օրվա ընթացքում։
+374 55 855 255
Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com


