Վառելիքի ստացիոնար լցակայան 3000Լ - MECLUBE MGS 4C (220V, 60 լ/ր)
Կոդ - MGS-ST-300060
֏640000.00
Ստացիոնար լցակայան 3000Լ - Մետաղապլաստե միացումներով (220V, 60 լ/ր)
MGS Fluid Technology-ի մասնագետների կողմից նախագծված և տեղադրված հզոր ստացիոնար դիզելային լցակայան՝ կազմված 3 իրար կապակցված եվրոկուբերից (ընդհանուր՝ 3000 լիտր տարողությամբ)։ Համակարգի հուսալիությունն ու երկարակեցությունն ապահովելու համար բակերի միջև կիրառվել են գերամուր մետաղապլաստե խողովակային միացումներ։ Լցակայանը համալրված է 220V էլեկտրական պոմպով (60 լ/ր) և իտալական MECLUBE 4C պրոֆեսիոնալ քառանիշ մեխանիկական հաշվիչով, որն ապահովում է բաց թողնված վառելիքի խիստ հաշվառում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համակարգում ինտեգրված է գազերի արտանետման և օդափոխության հատուկ փական, ինչպես նաև վառելիքի բարձրակարգ զտիչ՝ մեխանիկական խառնուրդներից պաշտպանվելու համար։ Կոմպլեկտը ներառում է ավտոմատ անջատվող լիցքավորման ատրճանակ, վառելիքա-յուղակայուն խողովակներ և անհրաժեշտ բոլոր դետալները։ Պատրաստվում է անհատական պատվերով՝ ընդամենը 2 աշխատանքային օրվա ընթացքում։
+374 55 855 255
Ավան, Աճառյան 20/5
infomgsmgs@gmail.com


